Իրաքի Անբար նահանգում հրթիռային հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Աստղիկ Խաչատրյան 27.12.2023 - 20:57
27.12.2023 - 20:57 դիտում

Իրաքի Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել։ Այդ մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը։

Գործակալության խոսքով՝ երեք ուժեղ պայթյուն է լսվել ամերիկյան ռազմական օբյեկտներից մեկում։ Հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Ավելի վաղ Իրաքի իսլամական դիմադրության շարժմանը պատկանող շիա զինված խմբավորումները կամիկաձե անօդաչու թռչող սարքեր էին կիրառել՝ Էրբիլի օդանավակայանում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցիայի բազայի վրա հարձակվելու համար։ Ինչպես հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, հարձակման հետևանքով վիրավորվել է երեք ամերիկացի զինվորական, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Դեկտեմբերի 20-ից շիա մարտիկները վեց հարձակում են իրականացրել Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա, հայտնում է CNN-Arabic-ը: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ բազաների վրա ավելի քան 90 հարձակում է եղել։

Ավելի վաղ շիա կազմավորումները զգուշացրել էին ԱՄՆ-ին, որ իրենք «կավելացնեն զինված գործողությունների քանակը Սիրիայում և Իրաքում, քանի որ ամերիկյան թշնամին շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել իսրայելական բանակին, որը սպանում է խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Հարավային Լիբանանում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ