Իրանն ու Ռուսաստանը քննարկել են համագործակցությունը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում

Հրաչ Սահակյան 18.11.2020 - 20:53
18.11.2020 - 20:53 դիտում

Tert.am Ռուսաստանում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին և ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, դիվանագետները հանդիպում են անցկացրել Մոսկվայում նոյեմբերի 18-ին:

«Բարեկամական հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ:

Վերջինս նշել է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները հիմնված են տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ խորհրդակցությունների:

«Իրանը կարծում է, որ տարածաշրջանում և ողջ աշխարհում խաղաղության ու կայունության հասնելու միակ ճանապարհը միջազգային օրենքը հարգելը և ահաբեկչության սպառնալիքների դեմ միասին պայքարելն է»,- հավելել է իրանցի պաշտոնյան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ