Իրանը ցանկանում է, որ ՀՀ-ի խաղաղությունն ու անվտանգությունը ապահոված լինի առանց արտաքին ուժերի միջամտության, դա հնարավոր է միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ․ Աբդոլլահիան

Աննա Կոստանյան 27.12.2023 - 17:38
27.12.2023 - 17:38 դիտում

Այսօր կարևոր քննարկումներ ենք ունեցել պարոն Արարատ Միրզոյանի հետ և շատ կարևոր հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ, տարբեր տեսանկյուններից քննարկել ենք Թեհրանի ու Երևանի միջև համագործակցությունները։

Այս մասին Իրանի և ՀՀ արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Անդրադարձել ենք կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում և այն դերակատարությանը, որ ունի ԻԻՀ-ն որպես երաշխավոր։ Ցանկանում եմ ընդգծել, որ ԻԻՀ-ն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրըստօրե ավելի են զարգանում, խորանում ու բարձր մակարդակի են հասնում»,- ասաց նա։

Աբդոլլահիանը ընդգծեց, որ համաձայնություն է ձեռք բերվել Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ։

«Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ առաջիկայում ականատես կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։ Մենք դրական ենք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը, կարևորում ենք երկու երկրների միջև պետական ու մասնավոր սեկտորների միջև համագործակցության զարգացումը։

Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը ու հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը, ինչպես նաև պարոն Փաշինյանի կողմից արծարծված այն նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ», մենք ողջունում ենք այդ գաղափարը։

Պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու զարգացանը։ Իրանը ցանկանում է, որ ՀՀ-ի խաղաղությունն ու անվտանգությունը ապահոված լինի առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ կկարողանա ապահովել այդ խաղաղությունն ու անվտանգությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ