Իրանը Ռուսաստանին չի տվել և չի տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք. Աբդոլլահիան

Աննա Կոստանյան 25.10.2022 - 16:07
25.10.2022 - 16:07 դիտում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կրկին հերքել է Իրանից անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար՝ պնդելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը ուկրաինական կողմի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք Ռուսաստանին չենք տվել և չենք էլ տա որևէ զենք կամ անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար»,- ասել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ ծավալուն համագործակցություն ունեն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ստեղծելու իրանցի և ուկրաինացի ռազմական փորձագետներից կազմված համատեղ հետազոտական խումբ՝ հետաքննելու ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման պնդումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ