Ռուստամ Բաքոյանը Դհոկում այցելել է վթարի ենթարկված հայկական ընտանիքի ողջ մնացած երկու երեխաներին

Աննա Կոստանյան 25.10.2022 - 15:22
25.10.2022 - 15:22 դիտում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքում այցելել է օրեր առաջ վթարի ենթարկված հայկական ընտանիքի ողջ մնացած երկու երեխաներին։

«Վթարի հետևանքով երեխաների ծնողները, պապն ու հինգ երեխաները մահացել են, իսկ երեխաներից մեկը կորցրել է գիտակցությունը։

Մեծ ընտանիքից փրկվել են այս երկու փոքրիկները։ Շուտափույթ ապաքինում ու առողջություն եմ մաղթում երեխաներին` հաղթահարելու պատուհասած աղետի հետևանքները»,- գրել է Բաքոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ