Իրանը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը

12.07.2022 - 19:42 դիտում

Իրանը հերքել է Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքերի տրամադրման մասին Վաշինգտոնի հայտարարությունները:

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության որևէ զարգացում չի նկատվում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, թե Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ