Իսրայելում և Պաղեստինում ավելի ու ավելի քիչ են հավատում «երկու պետություն երկու ժողովրդի համար» գաղափարին. Pew Research Center

Աստղիկ Խաչատրյան 16.10.2023 - 19:04
16.10.2023 - 19:04 դիտում

Դեռևս ՀԱՄԱՍ-ի հարձակումից մեկ շաբաթ առաջ Իսրայելում և Պաղեստինում ավելի քիչ մարդիկ էին հավատում «երկու պետություն երկու ժողովրդի համար» գաղափարին և համոզված էին, որ չեն կարող խաղաղ գոյակցել:

Իսրայելում, Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ երկրի միայն յուրաքանչյուր երրորդ բնակիչն է հնարավոր համարում խնդրի քաղաքական լուծումը: Ըստ Pew Research Center-ի հարցման՝ ավելի շատ իսրայելցիներ են սկսել կասկածել երկու պետություն ստեղծելու որոշման իրագործելիությանը: Հարցվածների միայն 35%-ն է կարծում, որ հնարավոր է խաղաղ գոյակցություն Իսրայելի և Պաղեստինի միջև:

Այսօր պաղեստինցիներն էլ են ավելի քիչ հավատում բանակցություններին՝ որպես ինքնիշխան պետություն ստեղծելու միջոցի: Նրանց գրեթե մեկ երրորդն է աջակցում երկու պետության մասին որոշմանը: Պաղեստինցիների մեծ մասը համոզված է, որ դա ելք չէ: Այդ մասին հայտնում է քաղաքականության և հետազոտությունների պաղեստինյան կենտրոնը՝ անցկացրած հարցման համաձայն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ