Սա պատերազմ է «լույսի և խավարի, մարդկության և անասնականության միջև». Նեթանյահու

Աննա Կոստանյան 16.10.2023 - 18:30
16.10.2023 - 18:30 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում ելույթում հայտարարել է, որ Իսրայելի շարունակական պատերազմը Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորումների դեմ «գոյաբանական պայքար է խավարի ուժերի դեմ»։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

«Նույնիսկ 75 տարի անց անկախության պատերազմը չի ավարտվել»,- ասել է Նեթանյահուն խորհրդարանի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ։

«Մենք կհաղթենք, որովհետև վտանգված է այստեղ մեր գոյությունը», – ասել է նա՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նմանեցնելով նացիստական Գերմանիային և հակամարտությունը անվանելով «պատերազմ լույսի և խավարի ուժերի միջև, մարդկության և անասնականության միջև»:

Իսրայելի վարչապետը վերահաստատել է, որ իրենց «նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ հաղթանակն է, դրա տապալումն իշխանությունից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ