Իսրայելի և Գազայի միջև հրթիռակոծությունը շարունակվել է

13.05.2023 - 14:35 դիտում

Իսրայելական բանակը վաղ առավոտյան շարունակել է հարվածները Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Գազայից հրեական պետության դեմ երեկվա հրթիռային հարձակման՝ հայտնել են երկրի բանակի մամուլի ծառայությունից։

Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ ևս հրթիռներ են արձակվել: Այսօր փոխադարձ հրթիռակոծության 5-րդ օրն է: Եգիպտոսը փորձում է միջնորդի դեր խաղալ հրադադարի հաստատման հարցում, սակայն դեռ ապարդյուն:

Լրատվամիջոցները գրում են, որ այս շաբաթ Իսրայելի ուղղությամբ Գազայից արձակվել է շուրջ 1000 հրթիռ, ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում «Իսլամական ջիհադ» խմբավորման ավելի քան 20 թիրախ։ Հաղորդվում է երկու կողմի զոհերի և վիրավորների մասին: Տուժել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Իսրայելում լարվածության ֆոնին հետաձգվել են Թել Ավիվում հունվարից շարունակվող հակակառավարական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը և նրա առաջարկած դատաիրավական փոփոխությունների չեղարկումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ