Ինչ անել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի մի երեխային ընդունել են դպրոց, իսկ մյուսին չեն ընդունում, քանի որ ազատ տեղ չկա. ԿԳՄՍՆ պարզաբանումը

5.10.2023 - 02:12 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է իրենց ուղղված «Ի՞նչ անել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի մի երեխային լիցենզիոն ազատ տեղով ընդունել են ՀՀ որևէ դպրոց, իսկ նրա քրոջը/եղբորը չեն ընդունում, քանի որ լիցենզիոն ազատ տեղ չկա» հարցադրմանը:
Նախարարությունից հայտնել են.
«Եթե ընտանիքի մի երեխան արդեն ընդունվել է որևէ դպրոցի համապատասխան դասարան, ապա նրա քույրը կամ եղբայրը նույնպես կարող է ընդունվել նույն դպրոց՝ անկախ լիցենզիոն ազատ տեղերի առկայությունից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ