Հիսուս Քրիստոսի արձանը՝ Ձիթհանքովում

Աստղիկ Խաչատրյան 22.07.2026 - 20:03
22.07.2026 - 20:03 դիտում

Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրում այսօր տեղի ունեցան միանգամից մի քանի խորհրդանշական իրադարձություններ։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի, ծնունդով ձիթանքովցի բարերար Արագած Պապոյանի, գյուղի բնակիչների և հյուրերի մասնակցությամբ բացվեցին Մարիամ Աստվածածնի և Մեսրոպ Մաշտոցի արձանները։
Այնուհետև nերկաները 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված պուրակում ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված ձիթանքովցիների հիշատակին։ Հաջորդիվ հանդիսավորությամբ բացվեց նաև Հիսուս Քրիստոսի արձանը, որը ևս համալրեց գյուղի նորաստեղծ հոգևոր խորհրդանիշները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ