«Իմ քայլը» հիմնադրամը հումանիտար օգնություն է տրամադրել Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին

Գոհար Ստեփանյան 18.12.2020 - 11:57
18.12.2020 - 11:57 դիտում
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվել էր Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվել են մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են եղել ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:
Հղիների ու նորածինների համար փաթեթները ներառել են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, հագուստ, մանկասայլակ, լոգանքի տաշտեր, տակդիրներ, անկողնային ամբողջական հավաքածուներ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:
Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից: Հումանիտար օգնություն տանող հաջորդ բեռնատարները կուղևորվեն Սյունիքի ու Արմավիրի մարզեր:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ