Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ

Աստղիկ Խաչատրյան 10.10.2022 - 21:52
10.10.2022 - 21:52 դիտում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակներս սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի և սահմանազատման ուղղությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Բորելը բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները՝ նշելով, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Բայրամովն իր հերթին հայտնել է պրահյան հանդիպումից ակնկալիքների մասին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում ներդրած ավանդի տեսանկյունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ