Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին. Չավուշօղլու

13.03.2022 - 17:34 դիտում

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների սահմանած պատժամիջոցներին՝ պայմանավորված Մոսկվայի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ։ Այդ մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը օրինակ՝ օդային տարածքը փակելով։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայով ստանձնած իրավական պարտավորություն»,-ասել է Չավուշօղլուն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ