Թուրքիան Ուկրաինային ավելի շատ «Բայրաքթար» TB2 ԱԹՍ-ներ է վաճառել. Bloomberg

Հրաչ Սահակյան 4.12.2021 - 14:34
4.12.2021 - 14:34 դիտում

Թուրքիան Ուկրաինային ավելի շատ «Բայրաքթար» TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել, քան հաղորդվել է․ խոսքը մի քանի տասնյակ սարքերի մասին է: Այս մասին հայտնել է Bloomberg պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին:

Առաջիկայում նախատեսվում է, որ Թուրքիան ևս 24 անօդաչու թռչող սարք կմատակարարի Ուկրաինա։ Թուրքիայի կառավարության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել շրջանառվող լուրերը։

Ուկրաինան Թուրքիայի հետ ԱԹՍ-ների գնման պայմանագիր է կնքել 2018 թ.: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ խոսքը «Բայրաքթար» TB2 6 ԱԹՍ-ի և 3 կառավարման կայանի մասին է։ Մատակարարումն ավարտվել է 2019 թ. նոյեմբերին։ Գումարը կազմել է 69 մլն դոլար։

Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում մարտական ​​գործողությունների ժամանակ առաջին անգամ «Բայրաքթար» կիրառել են հոկտեմբերի 26-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաճառքի մասին պայմանագրից հետո սարքերը այլևս թուրքական չեն կարող կոչվել։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ