Մուշի ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

Հրաչ Սահակյան 4.12.2021 - 14:53
4.12.2021 - 14:53 դիտում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 3-ին Երևանյան խճուղում հայտնաբերել և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 41-ամյա տղամարդու՝ իր «Օպել Աստրա Ջ» ավտոմեքենայով։ Անձնական խուզարկությամբ և մեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Տղամարդը հայտնել է, որ զենքը պահում է տանը։ Նրա տանը կից խորդանոցի զննության ժամանակ տղամարդը ներկայացրել է կարճեցված փողով ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ