Թուրքիան մտադիր է իրականացնել «Մեծ Թուրան» ծրագիրը

Աննա Կոստանյան 12.02.2021 - 16:33
12.02.2021 - 16:33 դիտում

Թուրքիան հայտարարում է երկու տասնյակ պետությունների տարածքի նկատմամբ իր իրավունքների մասին: «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագրերը կրկին ներկայացվել են թուրքական առաջատար TRT1 հեռուստաալիքով: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

Ինչպես հաղորդում է РИА Новый День-ի թղթակիցը, թուրքական նոր կայսրություն ստեղծելու գաղափարախոսները Չինաստանից և Կենտրոնական Ասիայից մինչև Վոլգայի տարածաշրջանում ու Բալկաններում բնակեցված թյուրքական ժողովուրդների բոլոր հետնորդներին համարում են «մեկ ազգ»: Եվ «Մեծ Թուրան» նախագիծը պետք է բոլորին միավորի ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական ենթատեքստերում:

Ռուսաստանցի թղթակիցը նշում է, որ գաղափարը նոր թափ ստացավ ԽՍՀՄ փլուզումից հետո, և Թուրքիայի ներկա նախագահ Էրդողանը ոչ միայն դրա կողմնակիցն է, այլև այն ակտիվ զարգացնում է:

Ըստ TRT1 հեռուստաալիքով հայտարարված ծրագրերի, առաջիկա 30 տարվա ընթացքում՝ մինչև 2050 թվականը, Հայաստանը, Ադրբեջանը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Սիրիան, Եմենը, Օմանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբանանը, Եգիպտոսը, Լիբիան, Կենտրոնական Ասիայի մեծ մասը, Ուկրաինայի հարավ-արևելքը (ներառյալ Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի շրջանների մի մասն ու ամբողջ Լուգանսկի շրջանը), ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ հարավը՝ Ղրիմը, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան և այսպես շարունակ, պետք է լինեն Թուրքիայի իշխանության ներքո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ