Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ կապված Իդլիբի իրավիճակի սրման հետ

Աննա Կոստանյան 23.03.2021 - 17:49
23.03.2021 - 17:49 դիտում

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ կապված Իդլիբի ապառազմականացված գոտում իրավիճակի սրման հետ: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Սիրիայի զինված ուժերի վրա է դրել կիրակի օրը Իդլիբի ապառազմականացված գոտում գտնվող հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով 5 խաղաղ բնակիչների մահվան, ինչպես նաև բնակելի թաղամասի վրա զինված հարձակման պատասխանատվությունը:

Թուրքիայի ԱԳՆ հրավիրված ռուս դեսպանին անհանգստություն են հայտնել Իդլիբ շրջանում հաճախադեպ դարձած գրոհների պատճառով անվտանգության հետ կապված խնդրի կապակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ