Ռուսաստանը պատրաստ է վերականգնել գազի մատակարարումը եվրոպական երկրներին՝ նրանց ցանկության դեպքում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք» գազատարները ապագայում կարող են պահանջարկ ունենալ Եվրոպա գազի մատակարարման համար։ Նովակը հավելել է, որ Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, նույնիսկ եթե Եվրոպան հրաժարվի դրանից:
ՌԴ փոխվարչապետը զարմանք է հայտնել Դաշնության հետ դիզելային գործարքի վերաբերյալ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դիրքորոշման առնչությամբ, քանի որ, ըստ պաշտոնյայի, նրանք չեն գործում իրենց քաղաքացիների շահերից ելնելով:
