Կչեղարկվի՞ ռազմական դրությունը

Գոհար Ստեփանյան 23.03.2021 - 18:04
23.03.2021 - 18:04 դիտում

ՀՀ ազգային ժողովը քննարկեց երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» համատեղ օրենսդրական նախաձեռնությունը:
Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացնելիս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն արդեն երրորդ անգամ են հանդես բերում ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնություն:
Նախագիծը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Սակայն այս անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կողմ արտահայտվեց ռազմական դրության չեղարկմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ