Պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020 թ. փետրվարին. ԱԺ նախագահ

Աննա Կոստանյան 23.03.2021 - 14:49
23.03.2021 - 14:49 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, թե պատգամավորները վերջին անգամ պարգևավճար են ստացել 2020 թ. փետրվարին, համավարակի և պատերազմի շրջանում էլ պատգամավորները հատկացումներ են արել համապատասխան հիմնադրամներին:

«ԱԺ պատգամավորները պարգևավճար վերջին անգամ ստացել են 2020-ի փետրվարի համար, դրանից հետո ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել: Եվ ԱԺ-ի բազմաթիվ պատգամավորներ՝ անկախ խմբակցությունից, իրենց աշխատավարձերը, մասնակիորեն կամ ամբողջությամբ, փոխանցել են թե՛ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված հիմնադրամին, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասաց Միրզոյանը՝ հակադարձելով ԲՀԿ-ական Արման Աբովյանի հայտարարություններին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ