Թուրքիայի հրշեջ ծառայությունները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ

Աստղիկ Խաչատրյան 10.08.2021 - 20:14
10.08.2021 - 20:14 դիտում

Թուրքիայի հրշեջ ծառայությունները շարունակում են պայքարել Էգեյան ծովափնյա շրջաններում անտառային հրդեհների դեմ:

13 օրվա ընթացքում հաջողվել է վերահսկողության տակ վերցնել կրակի 240 օջախ: Հրշեջ ծառայություններից հայտնում են, որ առայժմ չի հաջողվում մարել Մուղլա նահանգում մոլեգնող կրակը:

Ուժգին քամիները, խոնավության պակասն ու 40 աստիճան տաքությունը նպաստում են հրդեհների տարածմանը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 15 օդանավ, 64 ուղղաթիռ և 5250 հրշեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ