Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը. լճից դուրս է բերել մանրաձկան 8 ապօրինի ցանց

Աստղիկ Խաչատրյան 10.08.2021 - 19:39
10.08.2021 - 19:39 դիտում

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 8 ապօրինի ցանց։

Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունը, ըստ անհրաժեշտության, շարունակվելու է ևս մի քանի օր։

‼Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան»…

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Вторник, 10 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ