Թուրքիայի ընտրատեղամասերում 3 մարդ է մահացել

14.05.2023 - 17:31 դիտում

Թուրքիայի ընտրատեղամասերում 3 մարդ է մահացել՝ սրտի կանգի պատճառով։ Այս մասին հայտնում է է TRT Haber հեռուստաալիքը։ Ռիզե նահանգի ընտրական հանձնաժողովի աշխատակիցը սրտի կաթված է ստացել։ «Շերեֆ Քուրթը սրտի կաթված է ստացել։ Դեպքի վայր ժամանած բժշկական խմբերը ցուցաբերել են առաջին օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել»,- ասվում է հաղորդագրությունում։ Տրապիզոնի Դերեջիկ թաղամասում 75-ամյա Այսել Ուլուսը մտնելով քվեախցիկ՝ կորցրել գիտակցությունը։ Մահն արձանագրվել է սրտի կաթվածի հետևանքով։ Երրորդ դեպքը տեղի է ունեցել Գիրեսուն նահանգում։ Այնտեղ 85-ամյա ընտրողը քվեատուփի մոտ ուշագնաց է եղել։ Չնայած բժիշկների օգնությանը, նրա կյանքը չի հաջողվել փրկել ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ