Ընտրական բախումներ․ Թուրքիայում կռիվներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխանության աջակիցների միջև

14.05.2023 - 17:18 դիտում

Թուրքիայում մայիսի 14-ին՝ ժամը 08։00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Ermenihaber-ի փոխանցմամբ, սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ