Թենիսիստները ձմռանը կմարզվեն թիվ 30 դպրոցում

10.12.2022 - 15:19 դիտում

Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի եւ սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոցի թենիսիստները, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, տեղափոխվել են թիվ 30 դպրոցի մարզադահլիճ ու մինչեւ ապրիլի սկզբները մարզումները կշարունակեն փակ տարածքում: Սակայն դա բնավ չի նշանակում, որ պարապմունքները հագեցված ու նպատակային չեն կարող լինել: Մարզօջախի ուսմասվար Աշոտ Սարգսյանն ընդհանուր առմամբ դժգոհ չէ ընթացիկ մրցաշրջանի մրցանակային արդյունքներից, այդուհանդերձ, Հայաստանի պաշտոնական առաջնության ոչ մի տարիքային խմբում դեռ ոսկե մեդալ նվաճել չի հաջողվում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ