Ուկրաինայի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ. Ստոլտենբերգ

10.12.2022 - 15:51 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Նորվեգիայի NRK հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմի։

«Վախենամ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմի։ Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է՝ Ուկրաինայի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միայն հզոր Ուկրաինան կարող է ապահովել խաղաղություն, այդ պատճառով է Արևմուտքը ռազմական աջակցություն ցուցաբերում Կիևին:

Ստոլտեմբերգն ընդգծել է, որ երբ իրավիճակը հանգուցալուծվի, Ռուսաստանը և նախագահ Պուտինը պետք է ընդունեն, որ Ուկրաինան պետք է մնա «անկախ և ժողովրդավարական երկիր Եվրոպայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ