ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել նկարիչ Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը

10.12.2022 - 14:59 դիտում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երեկ Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ներկա է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրության բացմանը:
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Անատոլի Ավետյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, նրա հետ շրջել է ցուցադրության սրահում, զրուցել և հանգամանալից ծանոթացել վարպետի աշխատանքներին ու ստեղծագործական գործունեությանը:
Նշենք, որ ցուցադրված են շուրջ 30 աշխատանքներ, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են։
Ներկայացված են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի, Վիլյամ Սարոյանի, Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սևակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց դիմանկարները։
Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, մտավորականներ, արվեստասեր հանրություն:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ