Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի Ուկրաինայում Իրանի դեսպանին հավատարմագրումից զրկելուն ի պատասխան

24.09.2022 - 16:53 դիտում

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ափսոսանք է հայտնել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից զրկելու և Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը զգալիորեն կրճատելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ:

«Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան այդ դեմարշի: Կիևին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են խաթարել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»,- հայտարարել է դիվանագետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ