Թափուր հաստիքներ Շիրակի մարզի բուժհաստատություններում

Աննա Կոստանյան 13.03.2023 - 16:31
13.03.2023 - 16:31 դիտում

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա», «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» և «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություն) գործադիր մարմինների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն բժշկական կրթություն
2. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Ազատանի բժշկական ամբուլատորիա», «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա», «Փանիկի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) գործադիր մարմինների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն բժշկական կրթություն՝ ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
3. չի լրացել հավակնորդի 65 տարին:
Մրցույթները կանցկացվեն՝
1. «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. ապրիլի 4-ին ժամը 11:00–ին,
2. «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝
2023թ. ապրիլի 7-ին ժամը 11:00–ին,
3. «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. ապրիլի 11-ին ժամը 11:00–ին,
4. «Ազատանի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի՝ 2023թ. ապրիլի 14-ին ժամը 11:00–ին,
5. «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի՝ 2023թ. ապրիլի 18-ին ժամը 11:00–ին,
6. «Փանիկի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի՝ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 11:00–ին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայտարարվել էր մրցույթ հետևյալ թափուր հաստիքների համար ևս՝
1. « Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց » ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 3-ին ժամը 11:00–ին,
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու Վ.Աբաջյանի անվան Ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 11-ին ժամը 11:00–ին,
3. «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ.
մայիսի 16-ին ժամը 11:00–ին,
4. «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 19-ին ժամը 11:00–ին,
5. «Ջաջուռի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 23-ին ժամը 11:00–ին,
6. «Անի-Պեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 26-ին ժամը 11:00–ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ