Մրցույթ՝ Շիրակի մարզի մի շարք բուժհաստատություններում թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Աննա Կոստանյան 11.03.2023 - 21:08
11.03.2023 - 21:08 դիտում

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի
«Գյումրու Վ.Աբաջյանի անվան Ընտանեկան բժշկության կենտրոն», «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա», «Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություն) գործադիր մարմինների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն բժշկական կրթություն
2. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Ջաջուռի բժշկական ամբուլատորիա», «Անի-Պեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) գործադիր մարմինների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն բժշկական կրթություն՝ ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
3. չի լրացել հավակնորդի 65 տարին:
Մրցույթները կանցկացվեն՝
1. « Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց » ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 3-ին ժամը 11:00–ին,
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու Վ.Աբաջյանի անվան Ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 11-ին ժամը 11:00–ին,
3. «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ.
մայիսի 16-ին ժամը 11:00–ին,
4. «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 19-ին ժամը 11:00–ին,
5. «Ջաջուռի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 23-ին ժամը 11:00–ին,
6. «Անի-Պեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը՝ 2023թ. մայիսի 26-ին ժամը 11:00–ին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք՝ դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (Արտաքին գործերի նախարարությունից).
8) տեղեկանք՝ սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Դատական դեպարտամենտից).
9) տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրապարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
6. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց՝ բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:

7. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 23.03.2023թ.:

Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի շենքում (ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան (ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս 0312 4-90-00-156):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ