Վրաստանի խորհրդարանի դիմաց ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում

11.03.2023 - 20:42 դիտում

Վրաստանի խորհրդարանի դիմաց ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում։

Այս անգամ այն կապված է Վրաստանի պաշտպանության նոր օրենսգրքի հետ, որի վերաբերյալ խորհրդարանը լսումներ է անցկացնում:
Նոր օրենսգրքով ենթադրվում էր, որ 2025 թվականից զորակոչը կարող է պարտադիր դառնալ ուսանողների համար։ Այժմ ՊՆ-ում հայտարարել են, որ զորակոչը կվերաբերի ուսանողներին միայն կամավոր հիմունքներով, և նրանք կկարողանան իրենց համար ընդունելի պայմաններ ընտրել երեք տարբերակից:
Ցուցարարները զինվորական ծառայությունն անվանել են հնացած, անարդյունավետ և ֆինանսապես ծախսատար։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ