Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ. Ոստիկանության տեսանյութը

Աննա Կոստանյան 13.03.2023 - 16:54
13.03.2023 - 16:54 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, մեքենան վարել է անկանոն:

Պետրոսյանը հրաժարվել էր ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել էր պարեկներին:

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ