Ներկրվող ավտոմեքենաների ծավալի կտրուկ մեծացում

13.03.2023 - 17:39 դիտում


 

Գյումրու մաքսատան հարակից տարածքում մեծ քանակությամբ չմաքսազերծված մեքենաներ կան: Երբեմն հերթում մարդիկ սպասում են օրերով: Նման մեծ ծավալի ներկրումները, իհարկե, սպասված չէին: Նման հոսքով պայմանավորված՝ կուտակումներ են ոչ միայն հյուսիսային, այլ հանրապետության մյուս մաքսատներում: Ծավալների նման մեծացումը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների վերարտահանմամբ: Այս մասին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ