Ընտրատեղամաս՝ բիլիարդի սեղանով

15.06.2021 - 15:30 դիտում

Թիվ 32 ընտրատարածքի 07 ընտրատեղամասը տեղակայված է Ախուրյանի մշակույթի տանը: Մշակույթի տան միջանցքում, որտեղ նախապես պլանավորված էր իրականացնել ընտրական գործընթացները, դրված է չտեղաշարժվող բիլիարդի սեղան, ըստ հանձնաժողովի նախագահի՝ այն տեղափոխել հնարավոր չէ եւ պետք է օգտագործել միջանցքի միայն մի հատվածը: Թիվ 32 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանի հետ հեռախոսազրույցում պատասխանատուն նշեց, որ ինքը տեղյակ է խնդրին, ընտրատեղամասային կենտրոնում փոփոխությունները կատարելիս տեղում է եղել, իսկ տարածքում ընտրական գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար կարվի ամեն ինչ եւ ոչ մի կողմնակի գործոն խոչընդոտ հանդիսանալ չի կարող:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ