Ըմբիշներ Չալյանը և Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում են

2.08.2021 - 09:00 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթեց Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Գյումրեցի մարզիկը հաղթեց 2:1 հաշվով և պայքարը կշարունակի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը Ղրղզստանից Ակզուտ Մախմուդովն է:

Ավելի վաղ` մեկնարկային գոտեմարտում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով:

Հայաստանից Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում մրցեց Արվի Սավոլաինենի հետ:

ՕԽ-ի ոսկե մեդալակիրը հաղթեց նաև այս գոտեմարտում` 1:5 հաշվով: Հաջորդիվ` կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցելու է Իրանից Մուհամեդ Սարավիի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ