Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեցին

2.08.2021 - 08:24 դիտում

Տոկիոյի Մահուհարի Մես արենայում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Առաջինը պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով: Հաջորդիվ`1/4 եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Օլիմպիական խաղերի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենն է:

Քառորդ եզրափակչի գոտեմարտերը կմեկնարկեն քիչ ավելի ուշ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ