Էրդողանը հաստատել է Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը

9.06.2022 - 22:30 դիտում

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:

«Ես «Ժողովրդական միության» թեկնածուն եմ, ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա հունիսին»,- հայտնել է Էրդողանը:

«Ժողովրդական միությունից», որի մեջ մտնում են «Ազգայնական շարժում» կուսակցությունը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ավելի վաղ հայտնել էին, որ գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու են գործող նախագահի թեկնածությունը:

Ընդդիմությունն ավելի վաղ բազմիցս պահանջել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն իշխանություններն ի պատասխան հայտարարում են, որ դրանք տեղի կունենան նախատեսված ժամկետներում՝ հաջորդ տարվա հունիսին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ