Զելենսկին լքել է Կիևը․ Վյաչեսլավ Վոլոդին

26.02.2022 - 14:50 դիտում

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ լքել է Կիևը և մեկնել Լվով․ նա երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չի եղել, իսկ սոցիալական ցանցերում իր հրապարակած տեսանյութերը նախապես ձայնագրվել են։

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։ Վոլոդինի խոսքով՝ նման տեղեկություն են ստացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները, որոնք Կիևում փորձել են հանդիպել պետության ղեկավարի հետ, սակայն հրավիրվել են Լվով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ