Պատժամիջոցները ոչինչ չեն փոխի. Դոնբասում հատուկ գործողությունը կշարունակվի ամբողջ ծավալով. Մեդվեդև

26.02.2022 - 14:23 դիտում

Պատժամիջոցները ոչինչ չեն փոխի. Դոնբասի պաշտպանության գործողությունը կիրականացվի ամբողջ ծավալով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ փոխանցում է ТАСС-ը:

Նա չի բացառել այն անձանց ունեցվածքի ազգայնացումը, որոնք գրանցում ունեն ԱՄՆ-ում, Եվրամիության և այլ «ոչ բարյացակամ երկրներում»:

«Արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների միջոցների կալանքներին պետք է համարժեք պատասխան տալ՝ կալանք կիրառել ՌԴ-ում օտարերկրյա միջոցների հանդեպ»,- ասել է Մեդվեդևը:

Ռուսաստանի նախկին նախագահի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են առիթ հանդիսանալ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու և դրանք սահմանած պետությունների հետ հարաբերությունները վերջնականապես վերանայելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ