Երևանը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ

Աստղիկ Խաչատրյան 16.11.2023 - 19:28
16.11.2023 - 19:28 դիտում

Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:

Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները:

Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար:

Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

🔷 Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներ:

🔷 Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում առկա պահանջներին:

🔷 Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

Հետևեք մեզ նաև տելեգրամում➡️ https://t.me/yerevanmunicipality

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Четверг, 16 ноября 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ