Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից հոսպիտալացված հղիների առողջությանը վտանգ չի սպառնում. ԱՆ

Աննա Կոստանյան 15.02.2021 - 15:06
15.02.2021 - 15:06 դիտում

Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից հոսպիտալացված հղիների առողջությանը վտանգ չի սպառնում՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մասնագետների փոխանցմամբ, անվտանգությունից ելնելով, հղիներից մեկին տրամադրվող ստացիոնար բուժօգնությունը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, իսկ մյուս հղին, պլանային ժամանակացույցի համաձայն, վաղը կենթարկվի կեսարյան հատման:

Երկրաշարժի հետևանքով հոսպիտալացման այլ դեպքեր չկան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ