Երկաթուղային վթար Գերմանիայի հարավում. կան զոհեր և վիրավորներ

3.06.2022 - 21:53 դիտում

Գերմանիայի դաշնային Բավարիա նահանգում գնացքի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 30-ը՝ հայտնում է BBC-ն։

Երկհարկանի գնացքը, որում եղել է մոտ 60 մարդ, դուրս է եկել գծերից, վագոններից մի քանիսը շրջվել են:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ գնացքում նաև դպրոցականներ են եղել։ Շրջանը հայտնի վայր է դահուկորդների և արշավների սիրահարների համար:

Տեղում իրականացվում են լայնածավալ փրկարարական աշխատանքներ, դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը։ Գործողությանը ներգրավվել են ուղղաթիռներ, այդ թվում՝ Ավստրիայից:

Վթարի պատճառը առայժմ հայտնի չէ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ