Հիվանդանոց տեղափոխված տուժածները հետազոտվում են. Շուշան Դանիելյան

3.06.2022 - 21:48 դիտում

Ժամը 21:55-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 15 տուժած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Ավելի վաղ նա հայտնել էր հիվանդանոց տեղափոխված 10 տուժածի մասին, որոնցից յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը` քաղաքացիական անձինք:

«Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում ցուցարարները շշերով և քարերով հարվածել են ոստիկաններին: Կան բերման ենթարկվածներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ