Երկաթուղայիններն իրենց տոնն այս տարի կնշեն օգոստոսի 7-ին. օրվան ընդառաջ պարգեւատրվեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները

Lուսինե Պողոսյան 3.08.2022 - 17:25
3.08.2022 - 17:25 դիտում

Երկաթուղայինների տոնին ընդառաջ Գյումրու Կայարանամերձ հրապարակը ներկայացվեց առավել բարեկարգ եւ գրավիչ տեսքով, ավելին՝ գունավորված եւ հպարտ տեսքով հրապարակի կենտրոնում կանգնեցվեց Գյումրու երկաթուղայինների փառահեղ ուղին հավերժացնող պատմական շոգեքարշը: Տոնին ընդառաջ Գյումրիում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը: Վերջինս, շնորհավորելով իր աշխատակիցներին, վստահեցրեց , որ իրենց համագործակցությունը մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ շատ հարթ է ընթանում: Ալեքսեյ Մելնիկովը ընդգծեց, որ գնային փոփոխություններ չեն գրանցվել, սակայն ավելացել է տուրիստների հոսքը դեպի Հայաստանի երկաթուղայինների մայրաքաղաք Գյումրի, ինչպես նաեւ շատացել են էլեկտրագնացքների թիվն ու բեռնափոխադրումների ծավալը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ