Երասխ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

Աստղիկ Խաչատրյան 25.06.2021 - 08:22
25.06.2021 - 08:22 դիտում

Հունիսի 24-ին, ժամը 17։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պ․ Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ գյուղի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասի 30 զինծառայող։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ