ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

Աստղիկ Խաչատրյան 25.06.2021 - 09:59
25.06.2021 - 09:59 դիտում

«Լուսավեր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։

Հ.Գ. Ես մինչ 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները հանդիսացել եմ ԵԽԽՎ-ում այս հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, և իրավասություններս կդադարեցվեն պատգամավոր չընտրվելու առիթով:

Հույս ունեմ, որ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովից նորից կունենանք հանձնաժողովում կարևոր պաշտոններ զբաղեցնող պատգամավոր»:

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը,…

Опубликовано Edmon Marukyan Четверг, 24 июня 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ