Եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ որևէ այլ դիտորդական առաքելություն չէր կարող գալ. Փաշինյան

Անի Հովհաննիսյան 11.11.2022 - 21:17
11.11.2022 - 21:17 դիտում

Մենք բոլոր միջազգային հանդիպումներում այդ արձանագրումն անում ենք, որ մեր տարածքի մի մասն օկուպացված է, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:

«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է արդեն, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները, որովհետև 1991 թվականի սահմանը տեսական մի երևույթ չէ, ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը: Դրանք Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք բոլորին հայտնի են: Այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները, և եթե ճանաչում է, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, պետք է դուրս գա այդ տարածքներից, առավել ևս, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` Պրահայում հենց այս համատեքստում տեղի ունեցավ ԵՄ դիտորդական առաքելության գործուղման որոշումը:

«Եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ որևէ այլ դիտորդական առաքելություն չէր կարող գալ, որովհետև գար ինչը տեսներ, եթե պարզ չէ, թե որտեղ է սահմանը»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ