Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով

Աննա Կոստանյան 2.02.2023 - 14:41
2.02.2023 - 14:41 դիտում

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել (հայ-ադրբեջանական սահմանին-Խմբ.) մեկ-երկու օրվա ընթացքում, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ շահագրգռված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

Լավրովը, շարունակելով նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի թեման, ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն այս բարդ իրավիճակում պատրաստել է խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, որն էլ ներկայացվել էր Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին:

«Սակայն հայ գործընկերները դրան չհամաձայնեցին։ Նրանք հայտարարեցին, որ նման որոշումն իրենց պետք է միայն այն դեպքում, եթե այն կտրականապես դատապարտի Ադրբեջանի գործողությունները։ Կազմակերպության ոչ բոլոր անդամներն էին պատրաստ համաձայնել դրան և ոչ թե այն պատճառով, որ ցանկանում էին ինչ-որ մեկին պաշտպանել, իսկ մյուսին՝ չաջակցել, այլ այն պատճառով, որ ղարաբաղյան պատերազմի պատմությունը գնում է տասնամյակների խորքը»,- ասել է Լավրովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ