ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցումը

Աստղիկ Խաչատրյան 18.11.2021 - 11:22
18.11.2021 - 11:22 դիտում

Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցումը:

«Խոսել եմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ողջունում եմ Ռուսաստանի միջնորդությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցումը և ապաէսկալացման կոչ եմ անում: Խոր ափսոսանք եմ հայտնում մարդկային կորուստների կապակցությամբ: Վերահաստատում եմ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջոցով գործընթացի շարունակման աջակցությունը»,- գրել է Լինդեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ